Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Յուրի Հայրապետյանի 80-ամյակը կնշվի Մոսկվայում

Յուրի Հայրապետյանի 80-ամյակը կնշվի Մոսկվայում
19.10.2013 | 12:40

Այս տարի լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակը։ Այդ առթիվ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանի սահմաններից դուրս տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Յուրի Հայրապետյանի հոբելյանին։ Մասնավորապես, հոկտեմբերի 22-ին Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում համերգով հանդես կգա մոսկովյան կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ծրագրում կհնչեն Մոցարտի, Շոպենի, Ռախմանինովի, Լիստի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես կգան Յուրի Հայրապետյանի տարբեր տարիների աշակերտները՝ Անաստասիա Նեստերովա, Սամսոն Ցոյ, Բենիամին Ժուկով, Հրանտ Հայրապետյան, Արմեն Մինասյան, Դեսիսլավա Բոբրինա։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ